Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED

Տաթևի Վանք ft. Վարչապետ Սարգսյան:::"Ուրախ ավտոբուսը" շարքից

Մեր "Ուրախ Ավտոբուսը"-Մաս 2


Տաթևի Վանք - Հայ միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձան Տանթեւի վանական համալիրը գտնվում է Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթեւ գյուղի մոտ: 8-րդ դարի վերջերից այն դարձել է Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը: 906 թ. կաուցվել է վանքի Պողոս Պետրոս մայր տաճարը, 1067 թ.` սբ. Աստվածածին դամբարան-եկեղեցին, 1295 թ. սբ. Գրիգոր եկեղեցին: 1390-1435 թթ. Տաթեւի վանքում գործել է Տաթեւի նշանավոր համալսարանը եւ մանրանկարչության ու գրչության դպրոցը: Վանքն ունեցել է խոշոր մատենադարան, որտեղ պահվել են 10 հազարից ավելի ձեռագիր մատյաններ: Միջնադարում վանքին հարկ է վճարել 10 գավառի 264 գյուղ: Այստեղ է գտնվոմ հայ մեծանուն փիլիսոփա, աստվածաբան Գրիգոր Տաթեւացու դամբարանը: Տաթեւը հանրահայտ է նաեւ իր ճոճվող խաչքարակիր-գավազանով, որը հայ ճարտարապետական մտածողության հետաքրքիր լուծումներից է: 

9.10.10 Շաքեի Ջրվեժով հիացած մենք շարժվեցինք դեպի Տաթևի Վանական Համալիր: Մոտ 90 րոպե ավտոբուսում զրուցելուց հետո կանգ առանք մի գյուղում,որը ինչպես պարզվեց Տաթևին ամենամոտ Գյուղն էր(կներեք անունը չեմ հիշում):Իսկ մեր ավտոբուսը կանգնեցնելու պատճառը վարչապետի այցն էր Սյունիքի մարզ...
Արդեն պատրաստվում էինք իջնել Հալիձոր երբ մեր երեխեքից մեկը նուրբ ասաց բղավեց " Ժողովուրդ Ճոպանուղին աշխատում է"...Իրոք մեր գլխավերևով անցնում էր Ճոպանուղու խցիկը,որը ինչպես հետագայում պարզվեց դատարկ էր ու կատարվում էին փորձարկումներ: Ինչևէ բավականին վտանգավոր,բայց միևնույն ժամանակ ապշեցուցիչ գեղեցկությամբ ձորը մենք հաղթահարեցինք մոտ 40-45րոպեում ու Վարչապետական JEEP-երի հետ միաժամանակ հասանք հենց վանքի մոտ: Նախորդ օրվա անձրևները մեր ոտքով անցնելիք շատ փոքր ճանապարհը հարստացրել էին մոտ 10-15սմ հաստությամբ թարմ ու հավեսով լպրծուն ցեխով...


Մարդաշատ էր տաթևն այդ օրը...Երևի մեր վարչապետն էր հավաքված ամբոխի պատճառը...Չէ որ Տիգրան Սարգսյանին կանաչ կեպիով,բահը ձեռքը,վերը նկարագրած ցեխերի միջով քայլելիս ամեն օր չես տեսնի,ցավոք իմ ֆոտոապառատը ինձանից պակաս կապռիզնի չէր ու ես չհասցրեցի պրն. Սարգսյանին այդ վիճակում նկարել բայց նրանից մի քանի ֆոտո արել եմ`
                           




Նշեմ,որ վարչապետի հետ մեր խումբը բավականին հաճելի ճեմազրույց ունեցավ,որի ընթացքում մեր աղջիկներից մեկը պատահաբար կանգնեց Սարգսյանի ոտքին...Բախտներս բերեց որ վարչապետի "ոչինչ աղջիկ ջան"-ով պռծանք` թիկնապահներին էլ հերթ չհասավ;)
Բայցևայնպես չմոռանանք որ գրառմանս հիմնական թեման Տաթևի վանքն է,ու նկարներով ձեզ ցույց տամ  անկարագրելի ու խորհրդավոր այս վանքի գեղեցկությունը`
 

 

 
Վերջերս Տաթևի վանքի հետ կապված ամենաքննքրկվող թեմաներից մեկը "Տաթևի թևեր" կոչվող ճոպանուղու կառուցումն էր,որը ինչպես արդեն նշեցի մեր արշավի օրերին  գտնվում էր փորձարկման փուլում: Մեզ Ճոպանուղու մոտ չթողեցին` բայց հեռվից մի քանի կադր արեցի`
 

Նշեմ որ այժմ ճոպանուղին գործում է և հանդիսանում է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ:Տաթևի ճոպանուղին ձգվում է 5, 7 կմ' Հալիձոր գյուղից մինչեւ Տաթևի վանական համալիր: Օդային այդ ճանապարհով կարելի է մեկնակետից մինչև վերջնակետ հասնել մոտ 10 րոպեում:Այն հավակնում է գրացվել Գիննեսի ռեկորդների գրքում: Ավելին Հայաստանում կարծում են, որ "Տաթևի թևերի" շնորհիվ Հայաստանը կարող է ավելի ճանաչելի դառնալ աշխարհում և այն կարող է նպաստել Սյունիքի մարզի տնտեսական զարգացմանը: Ճոպանուղին այցելուների համար բաց կլինի հոկտեմբերի 23 -ից:
Ոնց որ թե այսքանը....
Դե իսկ ես պարզապես չէի կարող չնկարվել Տաթևում:)Ահա և ես ու Տաթևը`




Տաթևն էլ տեսանք,Տաթևով էլ հիացանք ու աչքներս ճոպանուղու մեջ թողած շարժվեղինք դեպի Լեռնային Ղարաբաղ...Արցախյան առաջին կանգառն էր Շուշին...








Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Անվերնագիր


                  
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը
Չեն լցնի հոգուդ այն դատարկությունը,
Որն ընդհամնեը մի սխալ քայլով
Լցվել է կեղտով,լպրծուն ցեխով
Ու չի մաքրվի անգամ արցունքով,
Իսկ եթե փորձել... գուցե արյունով?
Էդ կարմիր ներկով ջնջել սխալներդ
Ընդմիշտ մոռանալ անցած անուրջներդ,
Ու թե աղմկեն անցյալիդ ձայները
Մի տուփ բամբակով պակել ականջներդ,
Ու փախչել,փախչել հեռու այստեղից...
Հոգիդ քրքրող այս սաստիկ ցավից,
Հետ չնայելով փախչել անցյալից,
Բայց...ինչքան փախչես ինքդ քեզանից?
Հնարավոր չէ! Դու դա լավ գիտես...
Ու թեկուզ անզոր մեջտեղից կիսվես,
Ուր էլ դու լինես, ինչ էլ որ անես,
Իմացի, հաստատ չեն փրկի էլ քեզ
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը...
        

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Շաքեի Ջրվեժ:::Մեր "ուրախ ավտոբուսը" շարքից

Շաքեի Ջրվեժ –  գտնվում է Սիսյան քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Ջրվեժի հետ կա մի ավանդություն: Հին ժամանակներում ապրում էր մի սևաչյա, ալիքաձև վարսերով հայուհի` Շաքե անունով: Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, մոնղոլ-թաթարական ռազմիկները, հմայված Շաքեի գեղեցկությամբ, ցանկացան փախցնել նրան: Բայց ազատասեր աղջիկը չկամեցավ դառնալ Լենկթեմուրի գերուհին, և հետապնդումից խուսափելու համար, նետվեց Որոտանի կիրճը:
Մոտ 18 բարձրությունից թափվող այս հրաշքը կարծես Շաքեի ուսերից իջնող վասերը լինեն:  


Ուղևորության առաջին գիշերը հասանք Շաքեի Ջրվեժ: Գիշերեցինք ավտոբուսում ու առավոտյան արդեն ոտքով ոգևորված շարժվեցինք դեպի ջրվեժը:Դեպի ջրվեժ տանող արահետը ամբողջովին շրջապատված էր այ այսպիսի supermini ջրվեժիկներով ու ճարտարապետական բարձր արժեկ թվացող,բայց իրականում բնության վարպետության արդյունք հանդիսացող բարձր ժայռերով`






Մի կերպ հասանք ջրվեժին, բայց ավաղ մեզ սպասում էր ՕԲԼՈՄ:(!!!!
ինչպես պարզվեց այս հրաշքը էսպես ասած "բացովի-փակովի" էր: 5000դրամի մոգությամբ ինչ որ թաց ժայռից սկսեց ջուր հոսել ու այն վերածվեց մի անկրկնելի հիացմունք պարգևող գեղեցկությամբ ջրվեժի`





 Անկեղծ ասած էդքան էլ զարմանալի չէր,վերջը հայաստանում ենք,չէ? Ստեղ ինչը փողով չի, որ Ջրվեժը ձրի ըլնի???Ցավալիա բայց փաստ:
Էս էլ ես Շաքեի հետ:)))


Բոլորս առանց բացառության հիացած էինք Շաքեի գեղեցկությամբ...տենց հիացած էլ հետ եքանք ավտոբուսի մոտ, նախաճա\եցինք ու շարժվեցինք առաջ:Հաջորդ կանգ առն էր Տաթևի Վանքը...


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Մեր "Ուրախ Ավտոբուսը"

Նախապես ասեմ որ 4օրյա արշավի մասին պատմությունս որոշել եմ ներկայացնել մի քանի պոստերով` պատմելով մեր եղած յուրաքանչյուր վայրի մասին առանձին պոստում:
Այս պոստը կարելի է Ներածություն կամ Անոնս համարել,այսինքն այստեղ կպատմեմ ընդհանուր արշավի մասին: 

Ինչպես արդեն նշել եմ այ այստեղ մեր ուղևորությունը կազմակերպել էր Գյումրու սուրբ Հակոբ եկեղեցու "եկեղեցասեր երտասարդաց միությունը": Ուղևորությունը սկսեցինք Հոկտեմբերի 8ին` երեկոյան 21:00-ի կողմերը: Գյումրի ենք վերադարձել Հոկտեմբերի 11ին ժամը 19:00-ին մոտ:Այդ մի քանի օրվա ընթացքում եղանք Շաքեի ջրվեժում, Տաթևի վանքում,Շուշիում,Ստեփանակերտում,Գանձասարում(ինչպես նաև Գանձասարի մոտ գտնվող շատ մաքուր ու շատ գեղեցիկ Վանք գյուղում,որը շատ շատ հավանեցի և որին կանրադառնամ առանձին գրառմամբ), Նորավանքում և Էջմիածնում:
Ճամփորդում էինք այ այս ավտոբուսով`
(!!!Էս աղջիկը մեր հետի Կառինան է, ուղղակի ավտոբուսից ուրիշ հարմար նկար չկար)))
որը մեզ համար դարձել էր "Домик на колесах", և որի հարմարավետ նստատեղերը 3 գիշերով փոխարինեցին մեր մահճակալներին(ծիծաղելին էնա որ էդ նստատեղերի վրա քնելուն արդեն հարմարվել էի ու երեկ գիշեր մահճակալս շատ անհարմար մեծ  էր թվում ու քնել էի ընդհամենը դրա 1/4-վրա:))
Ահա և ես ճամփին քնած` շնորհակալություն Սեդային իր "քնած մարդկանց նկարելու" սովորությանը:))))  
         
((((Հլը ստե նաեք Վոնց որ հրեշտակ լինի :P))))

Գիշերները կանգնում էինք ճանապարհին հանդիպող "բուտկայակաֆեյախառը ՕԲՅԵԿՏների" մոտ,որեղ մի մասը քնում էր ավտոբուսի մեջ,մյուս մասն ել թեյում ու զրուցում էր: Դեռ սկզբում մեզ խոստացվել էր խարույք,որը ցավոք մեր կանգառների անհարմարության,և այդ օրերին եղանակի խոնավության պատճառով այդպես էլ չվառվեց:
Ես առաջին անգամ էի ճամփորդում նման պայմաններում ու շաաատ հավանեցի և գոհ մնացի ամենինչից...ճիշտն ասած Գյումրի մտնելուն պես բավականին տխրեցի որ վերադարձանք: Բայց ձեռք բերեցի մի քանի շատ լավ ընկերներ,որոնք քչվորով բայց շատ հաճախ նման արշավներ են կազմակերպում հայաստանի տարբեր վայրեր,ինձ էլ խոստացան տեղյակ պահել հաջորդ արշավի մասին:Հա ի դեպ մեր հետ էր նաև ավտոստոպով տարբեր երկրներում ճամփորդած ու հիմա էլ հայաստան հասած Պոլշիայի քաղաքացի Մոնիկը,ում հետ զրույցում նա նշեց,որ չի սիրում տուրիստական  շաբլոն դարձած ևրոպական երկրները(Ֆռանսիա, Անգլիա, Գեռմանիյա և այլն)այլ նախընտրում է այցելել նոր զարգացող երկրներ:Հայաստանը  նա շատ էր հավանել ու ասեց որ շատ է սիրում վերադառնալ Գյումրի( պարզվում է նա արդեն 3րդ անգամն էր գալիս մեր քաղաք): Ցավոք քյսօր իմացա որ Մոնիկը արշավի ընթացքում կորցրել էր իր ֆոտոապառատի հիշողության քարտը,որի վրա գտնվում էին այդ 4 օրվա նկարները(նշեմ որ նա մեր խմբի միակ պռոֆեսիոնալ տեսախցիկով լուսանկարիչներ,ու ես շատ կուզեի ունենալ Մոնիկի նկարած կադրերը:( ): Ի դեպ ահա և նա`


Իսկ այդ արշավին մասնակցելուս համար մեեեեեեեեեեծ շնորհակալություն եմ հայտնում իմ լավ ընկեր ու բարեկամ Սամվել Ասատրյանին`


....ընդհանուր այսքանը...շատ չեմ ուզում ծավալվեմ,չնայած որ հիանալի տպավորություններով եմ վերադարձել տուն: Հատկապես սիրեցի Արցախը, մանավադ Շուշին:
Իսկ այս արշավի մասին պատմող պոստերի շարքը պայմանականորեն կանվանեմ << Ուրախ Ավտոբուսը>>:)))
Դե ինչ Ուրախ ավտոբուսի 4օրյա արկածների մասին պատմությունը պաշտոնապես համարում եմ բացված:Գնացինք` առաջին կանգառն է Շաքեի ջրվեժը...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Արշավ, արշավ մինչև վերջ!!!

Facebook-ով ինձ հետևողներն արդեն կիմանան որ բավականին մեծ ջանքերի, կապռիզների ու ինադների շնորհիվ վերջապես կարողացա համոզել մերոնց որ Հոկտեմբերի 8ին գնամ Արշավի::)))
Այն կազմակերպել է Գյումրու սրբ. Հակոբ եկեղեցու երիտասարդական թեմը: Չեք պատկերացնում ինչքան եմ ուրախացել...Լինելու ենք`
Տաթևի Վանքում`

Շաքեի Ջրվեժում`

Գանձասարում`


....և անցնելու ենք Լեռնային Ղարաբաղ:Հավանաբար կլինենք Շուշիում, Ստեպանակերտում ու մյուս հետաքրքիր վայրերում:Ավելի մանրամասն կպատմեմ վերադառնելուց հետո:)) Ճաբապարհորդությունս կտևի 4 օր: Դե այսքանը երևի...Մեզ Բարի ճանապարհ, ձեզ ել հաճելի weekend:) See ya!

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Surprise!!!!

Posted in
Նախ նշեմ որ վերջին 2-3 շաբաթները անընդհատ լսում եմ անակնկալների մասին ու անմիջական մասնակցություն եմ ունենում  տարբեր տեսակի սյուրպրիզների պատրաստման երբեմն բավականին բարդ գործում:::: Չգիտեմ ով ոնց ա մտածում բայց ինձ թվում ա հայության մեջ կամաց կամաց ձավորվում է ծնունդների (կամ այլ տոների) ժամանակ օռիգինալ ու ԲՈՑ անակնկալներ պատրաստելու կուլտուրան:Բայց խոսելու եմ էսօր ընդհանուր ՍյուրՊրիզ գաղափարի մասին: Ինչա Սյուրպրիզը?
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

ArtR Blog-ին արված առաջին նվերը:)))

Հիշում եք "Բլոգի Օր 2010"-ի իմ պոստը??? Տակ վոտ հիշում եք "Թույլ տուր ապրեմ քեզանով" բլոգը??Ուրեմն էդ բլոգի հեղինակ Հայկ Մկրտչյանը ի նշան շնորհակալության ինձ ու ArtR Blog-ին նվիրել է իր նոր բանաստեղծություններից մեկը: Նվեր ստացողի իրավունքով Publishում եմ այն այստեղ: Չնայած Հայկի բլոգը ավելի շատ Ռոմանտիկ ու սիրային թեմատիկա ունի մեզ նվիրած բանաստեղծությունը ՔՈՒՉԻ մասին ա:)))Թե ինչու հենց Քուչի մասին ոտանավոր որոշեց մեզ նվիրել Հայկը հուսանք որ կիմանանք հենց իրանից:)Անչափ շնորհակալ եմ նվերի համար...լավ իմացի Հայկ ջան Բլոգիս առաջին նվերն ա- միշտ կհիշվի:Եվ այսպես ահա և "Քուչեն"


-Քուչա-
1
Ով ա ասել քուչեն վատ ա,
Քուչեն հեչ էլ վատը չի,
Չես հավատում հելի քուչա
Քուչի կյանքը ճանաչի:
2
Գիտեմ, շատերն այլ կերպ կասեն`
Քուչեն հեչ էլ լավ բան չի,
Քուչում մարդիկ փչանում են,
Քուչեն քեզ հաց ու ջուր չի:
3
Բայց են, որ քուչեն ա տալի
Են, որ քուչում ես ջոկում,
Են, որ քուչում գլխիդ գալի
Ու քեզ բիթի ա քցում:
4
Ետ չի գրվում ոչ մի գրքում
Ու չի էլ բացատրվում,
Ետ չես ջոկի, եթե կյանքում
Երբեք քուչա չես հելնում:
5
Ով որ քուչում մեծացել ա
Հաստատ լավ մարդ ա դարձել,
Ով որ քուչին հասկացել ա
Քուչեն իրան չի քաշել:
6
Քուչեն երբեք էլ չի ասում
Ամեն ինչ թող ու թռի,
Հելի վեչնի լռվի քուչում
Քուչեն քեզ կկերակրի:
7
Քուչեն երբեք էլ չի ասում
Տուն, ընտանիք մոռանաս,
Երազներդ դեն շպրտես
Քուչի կյանքով մեծանաս:
8
Ամեն ինչ շատն էլ վատ ա…
Քուչի շատն էլ լավ բան չի,
Որ ամեն բան չափով անես,
Կյանքը հաստատ չի պատժի:
9
Համ էլ Ես չեմ, Դու չես, Նա չի,
Արի նստենք մտածենք,
Բա ես Կյանքում ամոթ բան չի
Կյանքը Քուչի վերածենք:
10
Չէ որ կյանքը մի անգամ ա
Լավից-վատից մեզ տրվում,
Բա ծնողը խի ա կյանքում
Մեզ անխնա գուրգուրում:
11
Որ մանկության տարիներին
Մեզ փայփայի, մեծացնի,
Մենք մոռանանք ծնողներին
Վռոդի տունը էլ պետք չի…
12
Տունը մոռնանք, հելնենք քուչա,
Քուչում քնենք, արթնանանք,
Քուչի համար լավ բան անենք
Ու քուչի հետ ծերանանք:
13
Չէ, չեմ ասում քուչեն վատն ա,
Քուչեն հեչ էլ վատը չի,
Բայց չափավոր հելի քուչա
Քուչի կյանքը ճանաչի:

14
Հետո կրկին դու տուն դառի
Ծնողներիդ նվիրվի,
Ձգտի կյանքում մեծ մարդ դառի
Քուչեն քեզնով զարդարի:
15
Որ երբ կյանքում քուչա հելնես
Եվ քո տնկած ծառի տակ
Քուչեցիքով լավ քեֆ անես…
Մի բան թողնես հիշատակ:
16
Դե ինչ ասեմ, եսքանն ինձնից,
Մնացածն էլ դու ջոկի,
Մի խուսափի հելնել քուչա…
Բայց քուչով էլ մի ապրի…
17
Կյանքը սուտ չի, կյանքը թանկ ա,
Բայց քուչեն էլ էժան չի…
Ոչ էն ա միշտ հելնես քուչա…
Ոչ` ապրես առանց քուչի:
18
Շատ մտածել հարկավոր չի,
Մի քիչ քուչա, մի քիչ` տուն,
Ձգտիր գտնես ոսկե միջին
Խախանդ ապրես էս կյանքում:
19
Դէ ինչ արած, մնանք բարով…
Գուց էլ չհանդիպենք,
Արի լինենք միշտ չափավոր,
Կյանքը սիրենք ու հարգենք:
20
Ու երբևէ եթե կյանքում
Դու վարանես այս հարցում
Տունն ա մարդուն մեծ մարդ դարձնում,
Թե քուչեն ա մեցացնում:
21
Հուսով եմ թեկուզ մի վայրկյան,
Ծանր ու թեթև դու կանես,
Կյանքում ինչքան հելնես քուչա…
Կամ ինչքան տունը լռվես…
Հեղինակ` Հայկ  Մկրտչյան
հատուկ  ArtR Blog-ի համար:
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Գյումրեցի Ակտիվիստների Քաջագործություններից

Ուշադրություն!!!!
Հոկտեմբերի 3-ին ժամը 14:00-ին Գյումրիում "Դեպի Երկինք" նախագծի շրջանակներում մի խումբ ակտիվիստներ գրավելու են նախկինում Անտառ, Տեքստիլ թաղամասերի կաթսայատուն, իսկ հիմա պարզապես մոռացության մատնված կառույց հանդիսացող Գյումրու 2րդ ամենաբարձր կետը: Մասնակիցների հուզմունքին,վախին և հիացմունքին կարող եք ուղիղ միացմամբ հետևել "Հայկ Բարսեղյանի Պատկերասրահ"-ում ինչպես նաև ցանկության դեպքում այստեղ` ArtR Blog-ում:) Նշեմ նաև որ "դեպի Երկինք" բարձրացողների շարքերում է նաև հենց Հայկը: Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մասնակիցների առողջական վիճակի, Աստված ոչ անի վնասվածքների և այլնի մասին...Каждый Поднимается туда на свой страх и риск!!!
Նյութի աղբյուր` http://haykbarseghyangallery.wwww.am/general_links/jamants/live/live.html

P.S.Պատկերացնում եմ ինչպիսի էքստրիմ, ադրենալին....մմմմմ....նախանձում եմ բարձրացողներին բայց թեկուզ սպանեք չեմ բարձրանա...Բարձրացողներին ԼԻՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ,ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ,ԶԳՈՒՅՇ ԿԼԻՆԵՔ!!!!!


Ուղիղ միացմնաը հետևեք այստեղ...
Հեռարձակումը կսկսվի 03/10/2010 14:00

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Վերադարձ

Posted in
02 Հոկտեմբեր 2010:Սեպտեմբերն առանց Կոմպ գլորած, բայց և այնպես Կոմպս վերանորոգած, Eset Smart Security 4-ս update արած,Odnoklassniki.ru-ից ջնջված, ՀՊՃՀ գմ-ի լոկշությանը համակերպված,անձնական պլանում էլ ավելի մեծ ՇԻԼԱՇՓՈԹ սարքած, հորաքրոջս աղջկա ծծնունդը հլը չշնորհավորած /ծնունդն էսօր ա:)/ մեկ էլ հլը չթրաշվաշ(բայց պատրաստվում եմ էսօր թրաշվել) վերսկսում եմ ArtR blog-ով զբաղվել : Ասեմ որ դադարս պայմանավորված էր համակարգչիս  ՄԱՅՐԱՏԱԽՏԱԿի (mainboard,motherborad etc.) հանկարծակի փչանալու որոշմամբ: Էս ընթացքում բավականին գրելու թեմաներ կային ,չէ դաժե շատ շատ գրելու թեմաներ եղան ու էնքան շատ որ հիմա չեմ էլ հիշում թե որ մեկը գրեմ: Ինչևէ մենք վերադարձանք, համոզված լինելով որ ոչ մեկ էլ չէր կարոտել, բայց թե պետքս էլ չի մեկա գրելու եմ:Հա ի դեպ Մոտ մի շաբաթ առաջ բլոգիս հասցեին առաջին անկեղծ կրիտիկան լսեցի Լուսինե Աթանեսյանից, որը հնչեց մոտավորապես այսպես
"""Արտ բայց գիտես բլոգիդ մեջ մի քանի ապուշություններ ունես գրած""...ԷԷԷԷհ Գիտեմ Լուս ջան գիտեմ....մարդ ես պատահում ա մեկ մեկ:)

Ճիշտն ասած մտածում էի թե էս դադարից հետո բլոգինգը կթարկեմ,էլ հավես չեմ ունենա ինչ-որ բան գրելու և այլն,բայց չէէէ....չեմ կարա...Բլոգինգը նառկոտիկի պես մտելա մեջս...թարկելն անհնարա երևի...Վոբշմ շատ գլուխներդ չտանեմ: Հա ի դեպ լիքը լիքը մերսիներ էն բոլոր մարդկանց ովքեր էս սեպտեմբերի ընթացքում այցելել են բլոգս...մոտ 1200 այցելություն...կարծում եմ չթարմացվող բլոգի համար վատ չի:)
Լավ մնացեք:
P.S.  Կարոտել էի:
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Վերադարձ

02 Հոկտեմբեր 2010:Սեպտեմբերն առանց Կոմպ գլորած, բայց և այնպես Կոմպս վերանորոգած, Eset Smart Security 4-ս update արած,Odnoklassniki.ru-ից ջնջված, ՀՊՃՀ գմ-ի լոկշությանը համակերպված,անձնական պլանում էլ ավելի մեծ ՇԻԼԱՇՓՈԹ սարքած, հորաքրոջս աղջկա ծծնունդը հլը չշնորհավորած /ծնունդն էսօր ա:)/ մեկ էլ հլը չթրաշվաշ(բայց պատրաստվում եմ էսօր թրաշվել) վերսկսում եմ ArtR blog-ով զբաղվել : Ասեմ որ դադարս պայմանավորված էր համակարգչիս  ՄԱՅՐԱՏԱԽՏԱԿի (mainboard,motherborad etc.) հանկարծակի փչանալու որոշմամբ: Էս ընթացքում բավականին գրելու թեմաներ կային ,չէ դաժե շատ շատ գրելու թեմաներ եղան ու էնքան շատ որ հիմա չեմ էլ հիշում թե որ մեկը գրեմ: Ինչևէ մենք վերադարձանք, համոզված լինելով որ ոչ մեկ էլ չէր կարոտել, բայց թե պետքս էլ չի մեկա գրելու եմ:Հա ի դեպ Մոտ մի շաբաթ առաջ բլոգիս հասցեին առաջին անկեղծ կրիտիկան լսեցի Լուսինե Աթանեսյանից, որը հնչեց մոտավորապես այսպես
"""Արտ բայց գիտես բլոգիդ մեջ մի քանի ապուշություններ ունես գրած""...ԷԷԷԷհ Գիտեմ Լուս ջան գիտեմ....մարդ ես պատահում ա մեկ մեկ:)

Ճիշտն ասած մտածում էի թե էս դադարից հետո բլոգինգը կթարկեմ,էլ հավես չեմ ունենա ինչ-որ բան գրելու և այլն,բայց չէէէ....չեմ կարա...Բլոգինգը նառկոտիկի պես մտելա մեջս...թարկելն անհնարա երևի...Վոբշմ շատ գլուխներդ չտանեմ: Հա ի դեպ լիքը լիքը մերսիներ էն բոլոր մարդկանց ովքեր էս սեպտեմբերի ընթացքում այցելել են բլոգս...մոտ 1200 այցելություն...կարծում եմ չթարմացվող բլոգի համար վատ չի:)
Լավ մնացեք:
P.S.  Կարոտել էի:
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More