Posted in
Blog Day Armenia,
Bloging and Posts,
բլոգ,
Բլոգի օր,
Հայ բլոգգեր,
Հայ երիտասարդ
ArmBlogDay 2010(Armenian Bloggers' Day 2010)...
Երևի թե հարց առաջանա թե ինչու եմ ամեն անգամ նշում 2010-ը? Որովհետև մեծ հույսեր ունեմ որ կլինի նաև 2011,2012,2013,2014..... և այլն....և միշտ:
Իսկ ինչ վերաբերում է 2010ին- Այո այն կայացավ: Ու շատ էլ լավ ստացվեց, շատ լավ ժամանակ անցկացրեցինք թե մենք` Գյումրիում և (Ինչպես երևում է այ աստեղից) թե մեր կոլեգաները Երևանում: Բավականին մեծ ջանքերից հետո տեղի ունեցավ նաև օնլայն հեռուստակամուրջ, այսինքն վիդեո կոնֆեռենցիա Գյումրի-Երևան: Ճիշտ է տեխնիկական պատճառներով կարճ տևեց կապը, բայց շատ ուրախ էինք տեսնել մեր Երևանցի ընկերներին:
Իսկապես շատ լավ էր: Մոտ 4 ժամ զրույցներ, ծիծաղ, վերջում էլ նաև UNO խաղ, որի կանոնները ,ինչպես այսօր պարզվեց սխալ էին բացատրել մեր UNOյագետները :))))
Գյումրիում ներկա էին ` Լուսինե Բարսեղյանը, Կարեն Տերտերյանը, Անի Դավթյանը, Արա Խաչատրյանը, Կարինե Գուսարենկոն , ես ` Արտուշ Ռուշանյանս ու մի քանի այլ բլոգերներ ու բլոգինգով հետաքրքրվող մարդիք: Շատ հաճելի շփում, նոր ծանոթություններ ու նման հավաքներ ավելի հաճախ կազմակերպելու ցանկություն:
Ցավոք ինձ ուղարկել էին միայն իմ ներկայությամբ նկարներն ու չկարողացա ուրիշ նկարներ ճարել, բայց սիրով ներկայացնում եմ էս 3ը`


Ժողովուրդ, շատ շնորհակալ եմ ուրախ օրվա ու տոնի համար:
Աստված բոլորիս պահապան:

