Իսկ ինչ վերաբերում է 2010ին- Այո այն կայացավ: Ու շատ էլ լավ ստացվեց, շատ լավ ժամանակ անցկացրեցինք թե մենք` Գյումրիում և (Ինչպես երևում է այ աստեղից) թե մեր կոլեգաները Երևանում: Բավականին մեծ ջանքերից հետո տեղի ունեցավ նաև օնլայն հեռուստակամուրջ, այսինքն վիդեո կոնֆեռենցիա Գյումրի-Երևան: Ճիշտ է տեխնիկական պատճառներով կարճ տևեց կապը, բայց շատ ուրախ էինք տեսնել մեր Երևանցի ընկերներին:
Իսկապես շատ լավ էր: Մոտ 4 ժամ զրույցներ, ծիծաղ, վերջում էլ նաև UNO խաղ, որի կանոնները ,ինչպես այսօր պարզվեց սխալ էին բացատրել մեր UNOյագետները :))))
Գյումրիում ներկա էին ` Լուսինե Բարսեղյանը, Կարեն Տերտերյանը, Անի Դավթյանը, Արա Խաչատրյանը, Կարինե Գուսարենկոն , ես ` Արտուշ Ռուշանյանս ու մի քանի այլ բլոգերներ ու բլոգինգով հետաքրքրվող մարդիք: Շատ հաճելի շփում, նոր ծանոթություններ ու նման հավաքներ ավելի հաճախ կազմակերպելու ցանկություն:
Ցավոք ինձ ուղարկել էին միայն իմ ներկայությամբ նկարներն ու չկարողացա ուրիշ նկարներ ճարել, բայց սիրով ներկայացնում եմ էս 3ը`


Ժողովուրդ, շատ շնորհակալ եմ ուրախ օրվա ու տոնի համար:
Աստված բոլորիս պահապան:

