Класс! MALU's blog
Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED
Показаны сообщения с ярлыком Երևան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Երևան. Показать все сообщения

TOP 3 Պատճառ Գյումրուց փախնելու համար կամ "Գյումրի vs. Երևան"


Հաստատուն քայլերով իր վերջին մոտեցող այս ամառային արձակուրդների ընդացքում ինչ-ինչ, լուրջ թե անլուրջ պատճառներով առիթ ունեցա մոտ մի ամսից ավելի մնալ Երևանում, ճանաչել Երևանն իր +ներով ու -ներով: Հիմա արդեն մոտ մի շաբաթ է ինչ վերադարձել եմ Գյումրի ու մինչև հիմա նի կակ չեմ կարողանում համակերպվել այստեղի գրեթե մեռած կյանքին: Իսկ ինչու ԳՐԵԹԵ??? Դե այն պարզ պատչառով որ վերջը ամառ է ու արտասահմանից լիքքը մարդիկ են եկել իրանց բարեկամների ու հարազատների մոտ ու գոնե մի թեթև ակտիվություն է նկատվում քաղաքում: Ի դեպ նաև նշեմ որ այս տարի Տուրիստների հոսքը Գյումրի անհամեմատ մեծ է ու զարմանալի թե ինչ են ստեղ կորցրել կամ ինչով են հետաքրքրվել???Ախր ոչ մի բան չկա~:
Լավ անցնեմ բուն թեմային....
.:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::.


.::էսօր արդեն զգում եմ որ չեմ կարողանում էլ Գյումրիում մնալ ու շաաաաաաաատ պատճառներ կարող եմ բերել Գյումրիից անհապաղ փախչելու համար, սակայն ստորև կներկայացնեմ այդ պատճառների միայն TOP 3-ը:

1.Աշխատատեղեր:
2.Հաճելի ժամանցի վայրեր:Թե ակտիվ և թե պասիվ հանգիստ:
3.Երիտասարդական Կյանք: Երիտասարդություն:
.::1::.
Աշխատատեղեր:
Ամենակարևոր պատճառը: Գրանցված եմ մի քանի օնլայն "աշխատաշուկաներում" և ամեն օր ստանում եմ բազմաթիվ նո վականսիաներ: Պատկերացրեք կան բավականին մեծ թվով աշխատատեղեր որոնց համար աշխ. փորձի առկայությունը պարտադր չի ու տրվում է հնարավորություն աշխատանքը համատեղել ուսման հետ: Ցավով նշեմ նաև որ առանց բացառության բոլոր նմանատիպ աշխատանքները առաջարկվում են Երևանում: Մինչ դեռ Գյոմրիում շաաաաաատ հազվադեպ հանդիպող թափուր աշղատատեղի համար, անկախ գործի բնույթից, պահանջվում է մինիմում 1-2 տարվա փորձ , բարձրագույն կրթութոյուն + ծանոթ + մաղարիչ: Ու հետաքրքիրն էլ էն ա որ ոչ մեկը շանս չի տալիս աշխ փորձ հավաքելու , բայց բոլորը պահանջում են այն: :(

.::2::.
Հաճելի ժամանցի վայրեր:
Ամենացավոտ պատճառը: Երևանում կան բազմաթիվ ՄԱՔՈՒՐ ու ԿԱՆԱՉ այգիներ, որտեղ պարզապես կարող ես զբոսնել,զրուցել,առանձնանալ սեփական մտքերիդ հետ կամ պարզապես նստել ու հանգիստ գիրք կարդալ: Գյումրիում էլ կան մի քանի այգիներ, սկայն ոչ մաքրությամբ ու ոչ էլ հանգիստ վայելելու տեսանկյունից Երևանյան այգիներին չեն հասնի: Կլուբ- մի բան որ Գյումրիում չի եղել չկա ու հույս էլ չկա որ կլնի:Կլուբն իմ համար ընկերների հետ ժամանցի ամենալավ տեղն ա , որտեղ հնարավոր է կտրվել առօրյա հոգսերից ու պարզապես տրվել երաժշտության խելահեղ ռիթմին:Գյումրիում կան միայն Մենյու-ից բեխաբար մատուցողուհիներով,ում սիրած զբաղմունքը մունաթ գալն ու թարս թարս նայելն է, մի քանի կաֆե մի 2 հատ էլ ռեստորանատիպ օբյեկտ ու վերջ:::Մեզ Երիտասարդական օբյեկտներ են պետք!!!!!!! :(

.::3::.
Երիտասարդական Կյանք: Երիտասարդություն:
Շատ չխորանալու պատճառ:Ճ Երևի .::2::.-ի պատճառով է որ Գյումրիում երիտասարդությունն էնքան ազատ ու բեզ կոմպլեքսնի չի ինչքան երևանում:Դրան մեծ պատճառա հանդիսանում նաև Գյումրեցու պահպանած զռռռռռ Հայկական Մենտալիտետը: Էս թեմայով կարելի է շատ ու շատ երկար խորանալ բայց թե մեկ է օգուտ չկա :(

.:::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::::.
Ով գիտի? Հնարավոր է որ եթե Աղետաբեր Երկրաշարժը չլիներ ու Երբեմնի շքեղ Գյումրին,որ Հայաստանի  արդյունաբերական կենտրոնն էր, չավերվերՀիմա կլիներ էլ ավելի ճոխ ու զարգացած….բայց էդ արդեն սաոսեմ դռուգայա իստոռիյա….. իսկ էսօր Երևանը հաղթեց-խախտեց Գյումրիին: Այսինքն ՀԱՍՏԱՏ ՊԵՏՔ Է ՓԱԽՉԵԼ ԳՅՈՒՄՐԻԻՑ:(
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More