Класс! MALU's blog
Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED
Показаны сообщения с ярлыком Օրվա Բլոգը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Օրվա Բլոգը. Показать все сообщения

.:::.Մի վեբ ծրագրավորողի բլոգ.:::.

Ողջույն ընթերցող ջան ;) Այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել "Մի վեբ ծրագրավորողի բլոգ"-ը: Բլոգի հեղինակը Վարդան Գրիգորյանն է, ով որոշ սոց ցանցերում ավելի հայտնի է AJMikzer նիկով: Հիանալի վեբ ծրագրավորող, բլոգգեր, ցանցային ադմինիստրատոր, հաղորդավար, (մնում էր ավելացնեինք սպառծմեն, կոմսոմոլ և այնլ և այնլ) Վարդանին ես վերջին 2 օրում բացահայտեցի նաև որպես բավականին տաղանդավոր բանաստեղծ: Նրա ստեղծագործ էության արդյունք հանդիսացող "Սիրահարվել եմ", "Կանգնիր Ժամանակ", "Պատկերացրեք", "Վերադառնում եմ" բանաստեղծություններն անտարբեր չեն թողնի ոչ մի ընթերցողի: Բլոգում տեղ են գտել նաև Բլոգինգային նյութեր, Խորհուրդներ, Հոդվածներ, Google գործիքներ, Մտորումներ և այլն: 
Կարծում եմ այս բլոգն այն դեպքերից է որի մասին պետքէ քիչ խոսել, բայց որը ուղղակի անհրաժեշտ է կարդալ: Վայելեք`
"Մի վեբ ծրագրավորողի բլոգ" :

Հաճելի օր ձեզ! :)
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Arxangelo's blog.:::.

Բարև: Առաջին հերթին կուզենայի ևս մեկ անգամ սրտանց շնորհավորել Արամ Հակոբյանին (Arxangelo-ին) stand alone բլոգ բացելու կապակցությամբ ու, հուսալով որ բոլորդ կմիանաք իմ բարեմաղթանքներին, ցանկանալ ծաղկուն բլոգեռական գործունեություն, անսպառ ընթերցողների հոսք ու հետաքրքիր մեկնաբանություններ:
Arxangelo-ն ըստ իս առանձ այն էլ հայ ամենահայտնի բլոգեռներից է, որն ամրապնդել է իր դիրքերը հայկական բլոգոսվեռայում և վիրտուալ իրականության մեջ: Կարդալով Բլոգը, կհամոզվեք հեղինակի` Արամի, մտքի անսահման թռիչքի, գրելու տաղանդի ու հոյակապ մարդ լինելու մեջ: Չէ որ միայն լավ մարդը կարար գրեր նման հետաքրքիր հոտվածներ շատ հետաքրքիր թեմաներով, միայն անսահման սիրով լի սիրտը կարար գրեր նման գեղեցիկ բանաստեղծություններ , որոնք իրենց դիպուկ մեկնաբանմամբ կխոցեն գեթ մեկ անգամ սեր ապրած յուրաքանչյուրին:
 Այստեղ կգտնեք նաև հետաքրիր նյութեր Հայաստանի, Երաժշտության, Մեր Մեծերի և առհասարակ Գեղեցիկի մասին: Համոզված եմ որ չեք փոշմանի այցելելով Arxangelo-ին:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Ձուկիկի Բլոգը.:::.

Ջաաան էս ինչ հավես Բլոգ ա? :D Չէ լուրջ եմ ասում ահագին ժամանակ է որ սենց հավեսով չէի կարդացել, մի տեսակ թեթև ու համով-հոտով կարդացվում են սաղ պոստերը: Հա, Մոռացա ասել` Սեդա Հակոբքյոխվյանի բլոգն է:) Եթե ուզում եք իմանաք ինչի համարա  Ձուկիկի բլոգը` կարդացեք այստեղ:Իսկ ըստ ինձ շատ հավես ու հաճելի բլոգ ա, հավես թեմաներով `
  1. Աշխատանք
  2. Թմրանյութեր
  3. ՄուլԾիկներ :)
  4. IT` www, համակարգիչներ, ինտերնետ և այլն
  5. Գրական նյութեր
և շատ ու շատ այլ հետաքրքիր գրառումներով նյութեր:
Շնորհակալ եմ Ձուկիկին նման լավ բլոգի համար  ու ցանկանում եմ անսպառ թեմաներ, ընթերցողների մեծ բանակ ու հետաքրքիր մեկնաբանություններ :)

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.ԲախտուԲան.:::.

Բոլորիդ ուշադրությանն եմ ներկայացնում Անի Հարությունյանի բլոգը` ԲախտուԲանը:
Եվս մի շատ հետաքրքիր ու ամենակարևորը օգտակար խորհուրդներով լի մի բլոգ, որը ես ինքս հաճույքով եմ սկսել կարդալ :) Այստեղ կգտնեք ուշագրավ գրառումներ  առողջ սննդի, կյանքի, մեր օրերում ամենաթանգ բանի` ժամանակի մասին: Հետաքրքիր նյութեր կգտնվեն ալարկոտների համար` այն մասին թե ինչպես չալարել ալարել( մաս1, մաս2) :D
Բավականին օգտակար թեմաներ են քննարկված նաև ինքնազարգացման ու ինքնահաստատման վերաբերյալ: 
Հատկապես խորհուրդ եմ տալիս նաև կարդալ հեղինակի` Անիի, գիրքը` <<Նոր կյանքիդ առաջին 7 օրերը!!>>:
 Բլոգը բավականին պարզ է, ու հեշտ ընթեռնելի չնայած լուրջ կոնտետի:)
Այցելեք, կարդացեք, խորհուրդներ քաղեք... Չէ որ սա Բլոգ է Միայն Հաջողակների համար:)
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Արաքս Պողոսյանի Բլոգը.:::.

Բարև.. Այսօր ձեր ուշադրությանն եմ ներկայացնում, շատ հետաքրքիր մի բլոգ` AraksoBlog-ը:
Միայն Բլոգի "I love..." խորհագիրը արդեն ասում է որ այստեղ գրառումներ են շատերի կողմից սիրված նյութերի , առարկաների, մարդկանց մասին...

Բլոգի հեղինակն է Արաքս Պողասյանը, որը լինելով սիրված կին, ավելի շատ գրում է ընտանեկան թեմաներով ` ընտանիք, հղիություն, տատիկ և այլն... 
Բլոգը շատ հետաքրքրիր ու հեշտ կարդացվող է, տեղ տեղ ավելի անձնականացված,ինչն էլ առանձնակի հետաքրքրություն է հաղորդում բլոգին: Սակայն Բլոգն այսքան սիրված ու կարդացվող չէր լինի եթե չլիներ հեղինակի յուրօրինակ գրելաոճը...
Կարճ ասած այցելեք, կարդացեք ու չեք փոշմանի :)
AraksoBlog-որովհետև մենք Թեդի Արջուկներ շաաաատ ենք սիրում ;)
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Դիանա Եղիազարյանի Բլոգը.:::.

Մդաաաա.... :)
Շատ հավեսով մի բլոգ, որը "Shame on me" , շատ քիչ եմ այցելել: Բայց թե սխալս ուղղելիա: Ու որպիսի դուք էլ չկրկնեք սխալս` այցելեք Դիանայի Բլոգը: Պոեզիա, Одноклассники, Սեր, Գործնական ու Հումորային նյութեր, և առհասարակ գրառումներ խիստ տարբեր թեմաներով: Իսկ հեղինակի ստեղծագործությունների մասին ուղղակի խոսքերն ավելորդ են` հրաշալի է:
Բլոգը հետքրիրա կարդացվում, արագ, թեթև: Սա այն բլոգերից է, որտեղ կարաս մտնես, ցրվես, թեթևանաս ու պարզապես կարդաս, կարդաս, կարդաս....
Այցելեք և չեք փոշմանի...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Շուշան Շատիկյանի Օրագիրը.:::.

Սիրում ես կարդալ ուրիշի օրագրերը? Կարդա~, խնդրե~մ... Շուշանի Օրագիրը բաց է բոլորի համար ;)
Այստեղ կգտնեք ոչ միայն Շատիկյանի նյութերը այլև Համո Սահյանի, Գաբրիել Գարսիա Մարկեսի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի ու Հանս Քրիստիան Անդերսենի գրական ժառանգություներից: Օրագիրը իմ կողմից ամենաշատ կարդացվող բլոգերից է, որի Պոեզիայի ժամերն ինձ առանձնակի հոգեհարազատ են: 
 Սիրում եմ երբ սիրուն են գրում, ճիշտ ժամանակին, չափի մեջ բայց շատ դիպուկ մեկնաբանությամբ: Այ Շուշանի Օրագիրը հենց էդ դեպքն ա: Նյութերը կարդացվում են շատ հեշտ ու արագ, այսինքն` սա Բլոգ է բոլորի համար: Էստեղ հետաքրքիր նյութեր կգտնվեն թե լուրջ մարդկանց համար, և թե անլուրջների, թե միայնակ սրտերի և թե զույգերի...
Էհ... ես սենց հա էլ կարամ գրեմ...բայց ավելի լավ կլինի մեկ անգամ կարդաք` համոզվեք, քան ասենք հազար անգամ լսեք: Այնպես որ չենք հապաղում` միանգամից սեղմում ենք ԱՅՍՏԵՂ ու վայելում Շատիկյանի գլուխգործոցները :D
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Mari Love Us.:::.

Անկեղծանամ` ՀԻԱՑԱԾ ԵՄ! ՄԻ ուրիշ աշխարհ է  Մարիի բլոգը: Հենց սկսում եմ կարդալ, ինձ տանում ա հեռուուուու... լրիվ կտրվում եմ ամենինչից ու խորանում եմ գրառման մեջ: Թե գրելաոճը, թե գրառումների թեմաները... Ուղղակի խոսքեր չեմ գտնում նկարագրելու... ավելի լավա այցելեք ու կարդացեք:
Մարին մի տեսակ շատ խորնա գրում, հավեսա գրում, սիրուն ա գրում, իրան կարդում ես շունչդ պահած ու աչքերդ առանց թարթելու:
Դե իսկ էն ինչը Կատրինացնումա ուղղակի ոչ մի խոսքով չի նկարագրվի:
Ապրես Մար ջան... 

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Անահիտ Հարությունյանի Բժշկական բլոգը.:::.

Այսօր երբ բոլոր հիվանդությունները "Երիտասարդացել են" առավել  կարևոր է իմանալ ամեն բան քո օրգանիզմի, տարբեր տեսակի հիվանդությունների և վարաքների մասին: Նման գիտելիքների մեծ պաշար ունեցող Անահիտ Հարությունյանը բարի գործ է անում` կիսվելով իր իմացածով բոլորիս հետ: Նրա հեղինակած Բժշկական Բլոգում կարող ես գտնել առողջությանն ու առողջ ապրելակերպին վերաբերող ցանկացած տեղեկություն:
Բլոգում կգտնեք տարատեսակ նկարներ, վիդեոներ ու հետաքրքիր և անխոս շատ անհրաժեշտ ինֆորմացիա բժշկության ու առողջության մասին:
Կարդացեք Բժշկական Բլոգ-ը` ապրեցեք առողջ:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

.:::.Հասմիկ Չարխչյանի բլոգը.:::.

Այո այո այսօր հայկական վիրտուալ իրականության ճնշող մասի ուշադրությունը կսևեռվի դեպի Հասմիկ Չարխչյանն` իր Բլոգով: Բլոգը վերնագրված է "The small world of mine" ու իրենից ներկայացնում է շատ հետաքրքաշարժ գրառումների հավաքածու: Այստեղ դուք կգտնեք նյութեր խիստ տարբեր թեմաներով` Գարունից մինչև Ձմեռ պապ , Մամայությունից մինչև Ֆլիրտ և այլն... 
Ճիշտա բլոգում կան շատ ուսուցանող, խրատական նյութեր, բայց ես կանգ կառնեմ հենց Ֆլիրտ-ի վրա: Էս էլ է ուսուցանող որովհետև շատ շատերն էսօր Ֆլիրտ-ը վիրավորանք են ընդունում դրա տակ փնտրելով լկտի ենթատեքստ, իսկ Հասմիկ Չարխչյանից շնորհակալություն եմ ուզում հայտնեմ բացատրելու, սովորեցնելու ու հասկացնելու համար թե ինչ է Ֆլիրտ-ը:
Բայց բլոգի ամենատպավորիչ արտահայտություններից եղել և մնում են հետևյալ տողերը` 
"Սովորեք ձեր սխալների վրա,գիտակցեք դրանք,հասկացեք,որ երբեմն պետք է ինքներս փոխվենք մեզ շատ սիրող մարդկանց համար,գնահատենք այն, ինչ ունենք..." 
Կարդացեք Հասմիկին, սովորեք նրանից, չէ որ սովորելու շատ բան կա....
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More