Класс! MALU's blog
Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED
Показаны сообщения с ярлыком Մտորումներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մտորումներ. Показать все сообщения

Ինձ ներեցեք...




Էն սաղ մարդիկ ում սիրել եմ,ում սիրում եմ կամ կսիրեմ
Էն սաղ մարդիկ ում ներել եմ,նեղացրել եմ ու վշտացրել
Էն սաղ մարդիկ ում թողել եմ,ում մերժել եմ ու կմերժեմ
 ու էն մարդիք որ սիրեցին, որ թողեցին , որ հեռացան....
.....ինձ Ներեցեք:.
Ես պարզապես էն եմ ինչ կամ...
ում համար լավ, ում համար վատ......
բայց թե էս եմ...ու չեմ փոխվի...
Ըդունում եք?-Սենց ընդունեք...
իսկ եթե ոչ ինձ ներեցեք:.
Просто ասեք որ ներում եք:.
Չներելով թեկուզ ասեք , գոնե մի քիչ թեթևանամ...

P.S.այս տողերը իմ գրառումներից մեկի մի մասն են... ուղղակի շատ եմ սիրում էս տողերն ու որոշեցի առանձնացնել...

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Չընթերցված նամակներ...

Հաճախ լինում են դեպքեր, երբ ինչ-որ մեկին` լինի դա շատ հարազատ մարդ, թե ընդհանրապես օտար մեկը, ուզում ես պատմել... պատմել ամենինչ քո մասին, հաղթահարածդ դժվարությունների, տանջանքներիդ մասին, պատմել հոգուդ ամենախորքում պահված ամենամեծ գաղտնիքը ու հուսալ...հուսալ որ կհասկանա, կընդունի, մի գուցե կների կամ որոշ դեպքերում անգամ երես չի թեքի... Համաձայնեք անթերի մարդ չկա, ու բոլորս էլ սխալական ենք, մեղսավոր... և որ բոլորս էլ ունենք ներված, և ամենակարևորը հասկացված լինելու հավասար իրավունք...
Բայց շատ հաճախ, նման դեպքերում կորցնում ես խոսելու ունակությունը, մտքիցդ հօդս են ցնդում բոլոր բառերը, չգիտես ինչ ասես, ինչպես ասես... Եվ հենց միայնակ խորհելու պահերին են , որ մտքերդ անկախ քեզանից ճիշտ շարադրվում են ու ավելի քան պարզ արտահայտում այն ինչ կուզենաիր ասել, կուզենայիր բայց չկարողացար...
Ու շատ հաճախ մենք մտովի գրում ենք նամակներ... Շատ դեպքերում հուսալով որ այդ նամակները կկարդացվեն մեզանից հետո միայն, բայց... անպայման կկարդացվեն... Մտովի գրում ենք նամակներ ու պատմում ամենինչ մեր մասին, պատմում այն ամենն ինչ ոչ ոք երբեք չի իմացել, կիսվում ենք ամենամեծ գաղտնիքներով ու երազանքներով... Մտովի Գրում ենք նամակներ` հուսալով, որ մեզ կհասկանան, կընդունեն, մի գուցե կներեն կամ որոշ դեպքերում անգամ երես չեն թեքի... 
Շատ հաճախ այդ նամակները լոկ մտովի գրված չեն մնում, այլ գրվում են իրականում, և ոչ թե sms կամ էլեկտրոնային նամակ, այլ հենց  ձեռքով գրված` սևով սպիտակ թղթի վրա...
Ու շատ հաճախ... շատ հաճախ այդ նամակները չեն էլ ընթերցվում...
 
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Թերարժեքության բարդույթ կամ Եթերում ինքնագովազդ էր:

Վերջերս մեր իրականության մեջ ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում Թերարժեքությամբ բարդույթավորված մարդկանց, ովքեր ամեն մի մանրունքում տեսնում են իրենց մեղքը(եթե նույնիսկ մեղք ընդհանրապես չկա) կամ դա վերագրում են իրենց անձին: Նման դեպքերում սովորաբար տվյալ մարդը իրեն կարող է դրսևորել 2 ձևով`
  1. Դառնալ ինքնամփոփ, չշփվող,  փակ: Իրեն ամենինչում դնել զոհի տեղ ու ստիպել բոլորին իրեն խղճալ: Սա երևի թե անշառ դեպքն է:
  2. Սկսել զբաղվել ինքնագովազդով: Առիթ ման գալ ամեն տեղ "մեջ ընկնելու" ու ինքն իրեն գովալու: Վերջերս նույնիսկ սոց ցանցերում լուրջ խոսակցությունների շրջանակներում թողնել նման պոստեր` " Բա իմ բառերը,իմ մատները,իմ եղունգները, իմ հայացքը, իմ շարժումները, իմ գիտակցության մակարդակը, իմ հայոցը, իմ ռուսացը, իմ քիմիան, իմ ցանցը, իմ կապերը, իմ~...իմ...իմ...
    "Վայ դե հասկացանք էլի, սպանեցիր դու քեզնով արդեն:"
    Բայց նման մարդիք ըստ ինձ չեն գիտակցում որ ավելի լավ է մի անգամ կողքից քեզ գովան քան հազար անգամ դու քեզ գովաս...իսկ էդ ամենինչը գալիս է թերարժեքությունից...մարդիք այդ քայլին են դիմում,որ իրենք իրենց գոնե համոզեն որ իրենք լավն են, կամ գոնե պիտանի են:
    Ու շատ դեպքերում էդպես էլ կա, կարող է և տվյալ մարդը շատ լավ մասնագետ է....բայց ավաղ մենակ մասնագիտական հատկություններով բանի պետք չի...
    Այս 2րդ դեպքում հնարավոր են նաև հումորի ղիստ պակաս ու ագրեսիայի դրսևորումներ` անհիմն կռիվների, ավելորդ խոսակցությունների տեսքով:
Է~հհհ....մի քիչ թեթև ապրեք , որ գոնե վերջում հողն էլ վրեքդ թեթև ըլնի...

P.S.  Այս տողերը ուղղակի մտքեր էին, որ ուղղված չէին կոնկրետ ոչ մեկի...բայց եթե հանկարծ, հարգելի ընթերցող, վերը գրվածում դու տեսար ինքդ քեզ, կամ քեզ բնորոշող գծեր` նեղանալ չլնի, էդ արդեն քո մեղքն է, ու քեզ հաստատ մտածել է պետք էդ մասին...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Жизнь длиною в сигарету...

Ծխելը երբեմն ստիպում ընկնել մտորումների գիրկը,հիշել ու վերլուծել ապրածդ կյանքի պլյուսներն ու մինուսները...Գուցե զղջալ արածիդ, կամ ափսոսել չարածիդ համար:
Չզարմանաք եթե ասեմ որ ծխելու պրոցեսը նման է կյանքին:
Հետևելով ծխացող ծխախոտին կարելի է պատկերացնել մեր ամբողջ կյանքը, որն անվերադարձ այրվում է, գնում:
Ծխախոտը սկզբում`երբ նոր ես հանում տուփից, մի տեսակ գեղեցիկ է, հարթ, սահուն, սպիտակ, կոշտ... Կրակայրիչի սովորական դարձած ձայնը...և մի քանի վայրկյան հետո այն սկսում է ծխալ, այրվել- սկսվում է կյանքը, որը, ինչպես ցանկացած սկիզբ ունեցող երևույթ, տանում է դեպի վերջը: ...
Եվ ամեն անգամ երբ քաշում ես ծուխը, այն կրճատվում է:
Երբևէ նկատել եք , որ ծխախոտի երկու ծայրերից բարձրացող ծուխը տարբեր երանգներ ունի? Մի կողմից այն սպիտակ է, իսկ մյուսից` դեղին: Սպիտակում է ծուխը ֆիլտրացիայից հետո,իսկ ֆիլտրը դեղնում է...այդպես էլ կյանքում է- ՊԵՏՔ Է ՖԻԼՏՐԵԼ ՔԱՅԼԵՐԴ... Քանզի ծուխը, լցվելով ինչ-որ մեկի աչքերը կարող է ստիպել արտասվել...
Դու շարունակ ծխում ես... Ծխախոտը կորցնում է իր "շքեղ տեսքը", ճմրթվում է, սկսում է անհավասար այրվել, իսկ դու փորձում ես հավասարեցնել կրակը:
Ինձ միշտ դուր է եկել հետևել թե ինչպես են մարդիկ ծխում: Հոգեբանները անգամ կարող են մարդու բնավորությունը որոշել հետևելով նրանց ծխելուն: Անհամեմատելի են ասենք բանվորի ծխախոտն ու ինչ-որ հարստական տիկնոջ սլիմսը... մի  ջահելի ծխելը , որ դեռ չի կարողանում անգամ ներս քաշել ծուխը, ու ծերունու մինչև այրված եղունգի հոտ ընգնելը ծխելը:
...Իսկ դու շարունակ ծխում ես, ու սիգարետդ այրվում է` հասնելով իր վերջին: Խեժն ամբողջովին այրվել է, մնացել է միայն Ֆիլտրը,որը կթաղվի իր իսկ մոխիրի մեջ մոտակա մոխրամանում: Ու կմնա միայն հիշողությունը...
Լավ հիշողություն լավ ծխախոտի մասին, որի ֆիլտրը քիչ էր դեղնում: Իսկ շատ դեղնած ֆիլտրով ծխախոտի մասին ով լավ կհիշի?Կամ կհիշեն արդյոք?
Այ այստեղից էլ հետևություն...
Պետք է "այրել" այս կյանք այնպես, որ "ֆիլտրը քիչ դեղնի", ու որ քեզ շրջապատողներին չստիպես արտասվել աչք ծակող ծխից: Եվ որ միայն սպիտակ ու քաղցր ծուխը շրջապատի այն մարդկանց ովքեր վերջիվերջո որոշեցին մեզ "հանել կյանքի տփից":

P.S.   SMOKING KILLS!!!!












Ու ակամայից հիեցի Զեմֆիռային....
И Я на память оставлю мои сигареты....

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

..:::"Просто ինքնաբուխ տողեր":::..

Վերջերս տխուր եմ... Չգիտեմ որ գրողնա ինձ կպե, որ մի սատանիստ մեղունա կծե կամ որ մի եսիմ ինչնա եսիմ ինչ արե բայց....տխուր եմ:. Լիքը լավ բաներ շուրջս անտեսելով նստում ու...տխրում եմ:. Կյանքիս վատ օրերն ու պահերն են հատ հատ գալիս աչքերիս առաջ:. Էն սաղ վատ  բաները , որ մի ժամանակ, կարծում էի թե, հիշողությունների կղզուց նետել եմ մոռացության օվկիանոս,սաղ լողալով հասնում են հետ` կղզի, ու .... տխրում եմ:.

Մեղավոր եմ...:. Հա, մեղավոր եմ , ու սաղ էդ մեղքերս հատ հատ խեղդում են...ամեն մեկը իր ձևով, իր չափով սպանումա ինձ...Ախր շատ վատ բաներ եմ արե...շատ եմ սխալվել...բայց  /գրեթե/ միշտ հասկացել ու ընդունել եմ սխալս:. Էդ մեղմացնումա չէ մեղքս???? Հա~::: Հաստատ մեղմացնումա.... Բայց մեկա ... Տխրում եմ:.

Ուզում եմ...:. Հա, ուզում եմ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրել սաղ արածներիս ու հատկապես չարածներիս համար:. Ներողություն խնդրել շաաաաաաատ շատերից....
    ընկերներիցս , որ չեմ հասել, չեմ օգնել- կամ նեղացրել եմ....
    ընտանիքիցս, որ ստել եմ կամ վիճել եմ ու վշտացրել...
    քուրիկիցս...իմ փոքրիկ քուրիկիցս, որին անչաաաաափ սիրում եմ,բայց ցույց չեմ տվել սերս,որին էդքան նեղացրել եմ ու լացացրել....
ՆԵՐԵՑԵՔ...
Էն սաղ մարդիկ ում սիրել եմ,ում սիրում եմ կամ կսիրեմ
Էն սաղ մարդիկ ում ներել եմ,նեղացրել եմ ու վշտացրել
Էն սաղ մարդիկ ում թողել եմ,ում մերժել եմ ու կմերժեմ
 ու էն մարդիք որ սիրեցին, որ թողեցին , որ հեռացան....
.....ինձ Ներեցեք:.
Ես պարզապես էն եմ ինչ կամ...
ում համար լավ, ում համար վատ......
բայց թե էս եմ...ու չեմ փոխվի...
Ըդունում եք?-Սենց ընդունեք...
իսկ եթե ոչ ինձ ներեցեք:.
Просто ասեք որ ներում եք:.
Չներելով թեկուզ ասեք , գոնե մի քիչ թեթևանամ...
Երբ ներված ես թեթևանում ես չէ???Հա~...թեթևանում եմ ոնց որ...Բայց մեկա Տխրում եմ:.

Մտածում եմ...:. Հա~ մտածում եմ երևի Просто պեսիմիստությունսա էս վերջերս բռնել???:. Հա~.:::. Բռնելաաաա ու տխրում եմ:.Բայց թե մարդ ես....պատահումա...կանցնի...:::...
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More