Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED

Մի կյանք ու երջանկություն...

ՄԻ կյանք:::

Սովորական մի մարդու կյանք, որ լի է անսպասելի ու սպասելի հույզերով, կրքերով ու դառը հիասթափություններով: Մի կյանք , որում կա ամեն ինչ բացի հասարակ մարդկային երջանկությունից, ուղղեմ ինքս ինձ ""...
ԿԱՐ  ամեն ինչ բացի հասարակ մարդկային երջանկությունից: ՄԻ մարդու կյանք , որ բազմաթիվ անգամներ նոր նոր սկսելով զգալ երջանկության թույլ նշաններ, որոնք արդեն իսկ բարձրացնում ու հասցնում էին ամպերից էլ վեր, միանգամից` մի բառով, մի արարքով ընկելա գետին: Բայցևայնպես երբևէ չէր կորցրել էն հույսն ու ցանկությունը, որ ինքն էլ կարժանանա ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀԱՃՈՒՅՔԻՆ: Բայց սպաելուց, մտածելուց ու երազելուց հոգնած մի մարդու կյանք , որ արդեն հուսալքված, զենքերը դրած ամենինչ թողել էր բախտի քմահաճույքին ու հանկարծ...

Երջանկություն:::

Առանձնապես պատահականություններին չեմ հավատացել ու մտացել եմ թե ինչ գրվածա մարդու ճակատին էդ էլ կլնի: Բայց հիմա...
Կարաք մի պահ խոդի տակ ձեր երևակայությունը, ու պատկերացնեք ասենք ցերեկը 2 պատահական անցնող մարդ միամիտ հայացքներով բռնում են իրար, էդ տևումա մի քանի վայրկյան....նույն օրը երեկոյան էդ նույն մարդիկ միամիտ ցանոթանում են համացանցում ու....Пошли - поехали))))... մի քանի ժամ/մինչև գիշերվա 4ը/ մտերմիկ ու շատ ջերմ զրույցից հետո պայմանավորվում են հանդիպել հենց հաջորդ օրը.../Դե հանդիպման մանրամասները էդքան էլ ձեր համար էական թող չլնի/:
Էական ու շատ կարևորն էնա, որ հենց հաջորդ օրը տեղիա ունենում մի բան, որ ես ի սրտե կանվանեմ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Երջանկություն որը նման չի վերը նշված երջանկության նշաններին: Երջանկություն որը պայմանավորվածա 2 անհատի բազմաթիվ ընդհանրություններով  /թե բնավորության և թե տեսակետների մեջ/:
Ու պարազապես մի վեհ զգացմունք, որ կոչվում է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, որով արդեն իսկ ապրում են 2 երջանիկներ: Ինչ ուզում եք ասեք մեկա  Жизнь Крутая Штука, а Счастье приходит совсем неожиданно :)))))....

P.S. Ցանկանում եմ բոլորիդ , որ զգաք կյանքի համի վեհությունը, Երջանիկ եղեք :::
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Ես Հիշում եմ... Իսկ դու?

Ես հիշում եմ եկեղեցին ուր սպասեցի քեզ մոտ մի ժամ...
Ու հիշում եմ sms-դ , որ ասում էր զուր չհուսամ,

Զուր չփնտրեմ անցորդների մեջ աչքերը քո աննման
Ու հիշում եմ հաջորդ օրվա ժամադրության մի նոր պայման...
Սաղ հիշում եմ....իսկ դու?

Մենք վերջապես հանդիպեցինք,դեղին աթոռներով կաֆե
Ես հիշում եմ քո պատվերը-նարնջի հյութ ու պաղ կոֆե:
Մոտ մի ժամ անց մեր "After Love"-ը 7 Կադրում...
Նարգիլշիկին, մատուցողուհուն
Սաղ հիշում եմ...իսկ դու?
Ես հիշում եմ մեր միասին նայած կինոն,կարմիր զալում
Ոնց էր ձեռքդ իմ ափի մեջ, ու թե ոնց էիր դու լուռ դողում...
Ու մեր շարքի էն Ջահելի հայացքները
Ու մեր կինոն` Պարսկաստանի Արքայազնը
Սաղ հիշում եմ...իսկ  դու?
Ու նույն օրը հրապարակում էն ռոմանտիկ րոպեները-
Ազնավուրի, Գայանեի ականջ շոյող հնչյունները
Ֆանտանների անկրկնելի նազանքով լի մեղմ պարերը
Ու մեր ձեռքի հոթ-դոկները....
:))
Սաղ հիշում եմ....
իսկ դու?
Ես հիշում այգիները ուր զբոսնել ենք մենք երկուսով,
Ես հիշում եմ խանութները, առևտուրը`լի մեր սիրով :))
Ես հիշում եմ գործիդ տեղը,
Քո ժպիտն ու հայացքները...
Սաղ հիշում եմ....
Ես հիշում եմ խոստումներդ, երդումներդ ու էն գիշերը
...ախր էդ էլ ես մոռացել???չես հիշում իմ համբույները?
Ձեր տան ամեն մի անկյունը
Մեր միասին լողանալը ....
Սաղ հիշում եմ...իսկ դու??
Մունաթներդ, կռիվներդ, հիստերիայիդ րոպեները
Չեղած տեղը քո խանդել
ը,ներողության տաք խոսքերդ...
Ու էն վերջին
sms-
դ,հրաժեշտիդ պատճառները....
Անխիղճ ձևով մեջքիս խփած սուր դանակդ...
Սաղ հիշում եմ....իսկ դու???

P.S.       Ու ատում եմ ես ինքս ինձ
             Որ չես հելնում դու իմ սրտից
            Որ հոգուս մեջ քեզ պահում եմ
           Դե, դու գիտես
սաղ հիշում եմ…
:((((
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Մեր Սիրո Աշունը

Ասում են ԱՇՈւՆԸ մահն է ընթացիկ տարվա,
Ու մի տեսակ տխրություն է բերում աշխարհի վրա,
Բնությունը մեռնում է,թևաթափ լինում,
Թռչունները թողնում են մեզ ու հեռանում:



Ասում են ՍԵՐԸ նոր կյանք է տալիս,
Սիրո հետ ուրախն ու բարին է գալիս,
Շուրջդ ամենինչ ծաղկել է սկսում…
Դրականն ու լավն են միշտ քեզ ուղեկցում:

Մեր սերը սկսվեց աշնան հետ մեկտեղ:
Ու սերն այդ ինչպես փոթորիկ ահեղ
Մի վայրկյանում իմ կյանքը փոխեց,
Ես մեռա,իմ տեղը ուրիշ մարդ ծնվեց:

Հիմա աշունը քեզ է հիշեցնում…
Այն կյանք է ինձ տալիս, ապրեցնում է ինձ:
Հիմա աշնան ամեն մանրունքում
Ես քեզ եմ փնտրում,դու շատ պետք ես ինձ:

Անտերև ծառերն արդեն մերկացել են,
Իսկ սիրտս սիրով է լցվել, ու դեռ կլցվի:
Աշունն ու Սերը իրարից շատ տարբեր են`
Բայց մեր սիրո աշունը թող միշտ կրկնվի:
                            
P.S. Նու հա կրոտում եմ քեզ...մեկ մեկ դաժե շատ եմ կարոտում, բայց թե ինչ արած??? (((                                                                                 
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

:: PR քվեստ-մրցույթ Երևանում ::


"ԳՏԻՐ 50 PR ՀԱՊԱՎՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ" խորագրով առաջին հայկական քաղաքային քվեստ-մրցույթ

"PR-ի Զարգացման ՀայկականԿենտրոն"-ը սույն թվականիհուլիսի 20-ից մինչև 25-ըառաջին անգամՀայաստանումկազմակերպում է քաղաքային քվեստ-մրցույթ: Քվեստ-մրցույթը նվիրված է հուլիսի 28-ին նշվող "PR-ի և PR մասնագետների" օրվան:"Գտիր 50 PR հապավում Երևանում" խորագրովքաղաքային քվեստ-մրցույթին կարող են մասնակցել բոլորը` առանց սահմանափակումների: Դրա համար ցանկացողները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքում ցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով) լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise): 
             Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը: "PR-ի Զարգացման ՀայկականԿենտրոն"-ը սահմանել է խրախուսական մրցանակներ առաջին երեք ներկայացնողների համար: Մրցույթի արդյունքները կամփոփվեն և կհրապարակվեն սույն թվականի հուլիսի28-ին:
            


"ԳՏԻՐ  50  PR  ՀԱՊԱՎՈՒՄ  ԵՐԵՎԱՆ  ՔԱՂԱՔՈՒՄ"
 Քաղաքային քվեստի մասնակցության կարգը.

1. Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները,
2. Քաղաքային քվեստ- մասնակիցները պետք է 5 օրվա ընթացքում Երևանի տարածքումցակացած լուսանկարող սարքով (ֆոտո ապարատով կամ բջջային հեռախոսով)լուսանկարեն 50 բառ, որոնցում կա լատինատառ PR հապավումը` ճիշտ հաջորդականությամբ (օր` surPRise),
3. Հաղթող կճանաչվեն այն 3 մասնակիցները, ովքեր մյուսներից շուտ կներկայացնեն 50 լատինատառ բառ, որոնցում առկա է PR հապավումը,
4. PR հապավումների լուսանկարները պետք է արվեն բացառապես Երևան քաղաքիտարածքում` տարբեր ընկերությունների լատինատառ ցուցանակների, վահանակների,լոգոների, անվանումների և այլնի օգտագործմամբ: Նկարված բառերի մեջ PR հապավումը կարող է լինել բառի սկզբում, մեջտեղում կամ վերջում, սակայն նշված հերթականությամբ`PR,
5. Լուսանկարները ներկայացնելիս պետք է կից նշել այն հասցեն, որտեղ գտնվում է PR հապավումը պարունակող բառը,
6. Լուսանկարում պետք է երևա ամբողջ բառը, որի մեջ գտնվել է PR հապավումը, իսկլուսանկարի որակը պետք է լինի բավարար՝ բառի ու հապավման հստակ երևալուհամար,
7.  Մրցույթին չեն կարող ներկայացվել կավիճով, գրիչով, ածուխով կամ ձեռքով գրված PRհապավումները,
8. Միևնույն մասնակցի կողմից մրցույթին չպետք է ներկայացվեն բնույթով կրկնվող բառեր` օրինակ չի կարելի ներկայացնել մեկից ավել "PRint" բառը, եթե անգամ լուսանկարն արվել է տարբեր վայրերում,
9. Լուսանկարները կարող են ներկայացվել ինչպես տպված, այնպես էլ էլեկտրոնայինտարբերակով՝ որևէ կրիչի վրա,
10. Մրցույթի վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 25-ը,
11. Մասնակիցներն իրենց հավաքած 50 PR հապավումներով լուսանկարները պետք էներկայացնեն "PR-ի Զարգացման Հայկական Կենտրոն"` Մ. Մկրտչյան 8 հասցեով:

Մանրամասների համար կարող եք զանգահարել (094) 50-33-37 հեռախոսահամարով:  
 Հաըտարարության աըս օրինակը վերցված է http://prquests.blogspot.com/-ից :)


Դեռ երևանում էի , որ էս հայտարարությանը ռաստվա, ու ցավոք Գյումրի գալուս մնացել էր մի քանի ժամ, ու էդ ընթացքում հազիվ էս 10 հատը հասցրի նկարել: Ասեմ էդքան էլ հեշտ չի` բոմժության ղայդա մի բան ա:) լօօօօլ
չէ լուրջ բավականին հաճելի ու զվարճալի բանա, ափսոս մեր մոտ` Գյումրիում էդ կարգի ոչ մի բան չի կազմակերպվում :(((((
ոբշմ էս էլ նկարածներս :::::













































































Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ...

Էսօր Ինստիտուտիս ու Համակուրսեցիներիս չգիտեմ ինչի շատ շատ կարոտեցի, բայց միանգամից հիշեցի Համալսարանիս "վիճակը'' ու ակամայից միտքս եկավ Արտակ Ալեքսանյանի հեղինակային <<Եվրոպական Բանաձև>>-ի եթերներից մեկը:Թեման  ՀՀ-ի ամենացավոտ ու ամենաշատ շոշափվող թեմաներից էր` ՀՀ Կրթական Համակարգ/այսուհետ ԿՀ/:
Հաղորդմանը կրթության բնագավառից ահագին պաշտոնյաներ կային, ու ընենց էին խոսում,ընենց էին ճոխ ու շքեղ նկարագրում
մեր էս թշվառ ԿՀ-ն, որ ես ուղակի կսիրահարվեի մեր ԿՀ-ի վրա , եթե դրա հետ ամենօր չառնչվեի:Ինչ Եվրոպականացման մասին կարող է խոսք լինել եթե հայ ուսանողների ու դիմորդների համար Հմալսարանը`
15%-ի մոտ “լռվելու ու ժամանակ մեռցնելու” վայր է:
30%-ի մոտ կին/ամուսին գտնելու ամենալավ տարածքն է:
35%-ի մոտ/տղաներին է վերաբերում/ բանակից ազատվելու միջոց:
Էն 20%ն  էլ յանի գնում են մի բան սովորեն, էն էլ դրանց մի 10%ն էլ հիասթափվումա:
+ էս բոլոր կետերին վերջում Դիպլոմ կառնեն, բա գառդիռոբի ոտի տակ ինչ դնեն???լօօօօլ

Ես ինքս արդեն , ոչ ու բարով, 3րդ կուրսի ուսանող եմ, ու վերաբերում եմ 4-րդ կետի հիասթափված 10%-ին: Լուրջ ոմ ասում սաղ կյանքս սովորել եմ…հիմա գիրք գրականությունից սիրտս խառնումա: Ասեմ Ինչի?:
10 տարի սովորել եմ Անգլերեն Թեքումով դպրոցում ու անգլերենի իմացությունս կարելիա անգամ նոռմալ համարել: Բայց եկա ինստիտուտ ու ինչ? Առաջի կուրս Այբբուբենն անցանք անգլերենի,2րդում էլ նաղադասություն էինք հարցական դարցնում ու անկապ հեքիաթներ էինք կարդում թարգմանում: Իմացածս էլ մոռացա, ու ոչ մի նոր բան էլ չսովորեցի:
Բա լաբորատորների ժամերին. նստում փորցեր ենք արտագրում տետրերի մեջ ու հետո մի պայթած, դարն անցած ,չաշխատող սարք են դեմերս դնում ու մենք պիտի եղունգ նայելով գուշակենք թե , եթե էդ սարքն աշխատեր ու մենք փորցն անեյինք ապա արդյունքում ինչ կստանայինք:
<<Տեղեկատվական Տեխնոլոգիաներ>> ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողներն Ինֆոռմատիկայի ժամերին արդեն 2 ամիս WORD-ով  տեքստ են հավաքում: Էդ ինչքանովա ճիշտ?
Մաթեմ, ֆիզիկա- ամենասիրածս առարկաներնը, մինչև ԲՈւՀ ընդունվելս…2 տարի մաթեմ եմ պարապել , 1 տարի Ֆիզիկա ու գժվում էի էդ առարկաների համար, ինձ համար ամենահետաքրքիր առարկաներն էին… Իսկ հիմա?: Էդ առարկաներն իմ մոտ ասոցիացվում են լեկցիա լեկցիա և կրկին լեկցիաների հետ, որ “վազելով” պտի գրենք, հանկարծ մի բան բաց չթողնենք: Հետո էլ նստենք ու մենք մեզ ստիպենք թե ՍՈՎՈՐԻ` քննություն ունես:
Վաաաաաաայ ինչքան եմ հոգնել էդ լեկցիաներից: Աջ դզեռքիս միջնամատն ինձանից արդեն զզվումա, էլ չեմ գրում թե էդ լեկցիա թելադրողներին ինչեեեերա ասում: Այ,որ մեր էսքան լեկցիաների գոնե 5%-ը գործնական, ակտիվ ու պռակտիկ դասեր լինեին ես ու համակուրսեցիներիցս շատ շատերը մեր ես “ գյոզալական” մասնագիտությունից չէինք հիասթափվի ու գոնե կաշխատեինք մի բան սովորել:
Էսա Հայկական ԿՀ-ն? Հա? Անգամ ԾԻԾԱՂԵԼԻԱ: Ու ծիծաղում եմ, որ չլացեմ: Թե չէ  ողբալուա մեր ԿՀ-ի վիճակը: Մի հատ <<Բժշկական համալսարան>> ունենք որ կարելիա քչից-շատից հպարտանալ, մնացաց սաղ ԲՈւՀ-երում էլ նույն թշվառ վիճակնա:
Հա մոռացա ասեի Արտակ Ալեքսանյանին հալալա:Հարգում ու ամբողջովին կիսում եմ իրա տեսակետը: Լավա գոնե էդ տեսակ համարձակ հայտարարություններ անող կա մեր իրականության մեջ, թե չէ մեր պաշտոնյաները հիասքանչ հեքիաթներ պատմելով ման են գալիս մի ալիքից մյուսը:

ԷՀ Խորենացի ջան… Սաղ լիներ հաստատ կասեր`
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ…
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ…
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

Լուսինն ու Հուլիսի 16ը

Ուղիղ 41 տարի առաջ` 1969թ-ի Հուլիսի 16ին ամերիկյան Ապոլլոն 11ը կատարեց դեպի Լուսին առաջին թռիչքը: Տիեզերանավի անձնակազմը հետևյալն էր` Նիլ Արմստրոնգ, Մայկլ Կոլինս և Էդվին Օլդրին:
Թռիչքի մեկնարկից 76 ժամ հետո տղերքն հասան լուսնի օրբիտաին:
Հուլիսի 20ին Ապոլլոն 11ը փափուկ վայրէջք կատարեց լուսնի մակերեվույթին, ավելի կոնկրետ`"Հանգստության Ծով" կոչվող վայրից մի փոքր դեպի հարավ-արևմուտք:
Հետքրքիրա չէ- դաժե են ժամանակ երբ Լուսնյակը գրեթե ուսումնասիրված չէր մարդիք  արդեն տարածքներ էին անվանակոչել: Չեմ զարմանա եթե պարզվի, որ էդ "Հանգստության  Ծով"ը  Հայ պուզատի օլիգարխներից մեկի սեփականությունն ըլնի :Ճ
Դե իսկ մեր ՅԱՆԿԻ ախպերները հո Ապոլլոնի մեջ չմնացին- Հուլիս 21ին տիեզերանավի անձնակազմը քայլեց լուսնի մակերևույթով: Լուսնի վրա առաջին քայլն արեց կապիտան/կամ կամանդիռ տոչնի չգիտեմ/  Նիլ Արմստրոնգը, նրանից միայն 20 րոպե հետո 2րդ մարդը, Էդվին Օլդրինը, ոտք դրեց լուսնի վրա:
Ինչևէ թե էդ 2 անհատ մարկանց համար Լուսնի վրա առաջին քայլն անելը ընդամենը սովորական քայլ էր, Մարդկության համար այն հսկայական առաջխաղացում էր տիեզերքի ուսումնասիրման գործում:

Հ.Գ. Ու վաբշե էդպեսա... որոշ մարկանց հասարակ "քայլը" ուրիշների ապագայի համար որոշիչ կարա ըլնի: Ընենց որ զգուշացեեեեեեեք էդ ՈՐՈՇ ՄԱՐԴԿԱՆՑ հասարակ քայլերից:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

my 1st post :)))))

.....loooool.....
Վերջապես: Խելքս գլուխս եմ հավաքել /հուսով եմ երկար ժամանակով/ ու վերջապես ԼՐՋՈՏ բլոգ որոշեցի բացել: Դե մի անգամ էլի փորձել էի ուժերս բլոգինգում ու , ցավոք, բլոգս շատ կարճ ժամանակում դարձել էր ՍԻՐԱՅԻՆ ՍԹՐԵՍՆԵՐԻՍ գերին, որը ՍԹՐԵՍՍԼԵՍՍ վախտերս ինձ բեսամպտ նեռվայնացնում էր ու շուտով խեղճ բլոգս իր արարչի դաժան ձեռքով հեռացվեց համացանցից:
Հիմա էս բլոգս արդեն շաաաաատ եմ սիրում, որովհետև 2 օրա արդեն CSS-ի ու HTML-ի մարգերն ընկած սրա ՁԻզայնի վրա եմ տառափում:
Էլ ինչ ասեմ??? Էս անգամ շաաատ ոգևորված եմ ու հուսով եմ կբաշարեմ հաստատվել ՀԱՅ ԲԼՈԳԻՆԳԻ <<ԴԱԺԱՆ>> ասպարեզում: Դե ինձ հաջողություն ձեզ էլ համբերություն:::

Էս վիդեոն էլ նվեր բոլոր բլոգերներին , հատկապես իմ նման սկսնակներին...../բայց վերջն են էս 2ը...լօլ/............

allready your` ARbloger
Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More