Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED

Անվերնագիր


                  
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը
Չեն լցնի հոգուդ այն դատարկությունը,
Որն ընդհամնեը մի սխալ քայլով
Լցվել է կեղտով,լպրծուն ցեխով
Ու չի մաքրվի անգամ արցունքով,
Իսկ եթե փորձել... գուցե արյունով?
Էդ կարմիր ներկով ջնջել սխալներդ
Ընդմիշտ մոռանալ անցած անուրջներդ,
Ու թե աղմկեն անցյալիդ ձայները
Մի տուփ բամբակով պակել ականջներդ,
Ու փախչել,փախչել հեռու այստեղից...
Հոգիդ քրքրող այս սաստիկ ցավից,
Հետ չնայելով փախչել անցյալից,
Բայց...ինչքան փախչես ինքդ քեզանից?
Հնարավոր չէ! Դու դա լավ գիտես...
Ու թեկուզ անզոր մեջտեղից կիսվես,
Ուր էլ դու լինես, ինչ էլ որ անես,
Իմացի, հաստատ չեն փրկի էլ քեզ
Ոչ հանկարծակի եկած տխրությունը,
Ոչ քո սենյակի անախախտ լռությունը,
Ու ոչ էլ մտքիդ տիրող մթությունը...
        

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

9 коммент.:

Shushan комментирует...

վաաաաաայ,ինչ լաաաաաաավն էր!!!!

Artush Rushanyan комментирует...

Մերսիներս Շուշան ջան :))) ուրախ եմ որ հավանեցիր:

arxangelo комментирует...

Հրաշք տողեր, չգիտեմ ես շատ հավանեցի, նույնիսկ գաղտնիք բացեմ փշաքաղվեցի, ապրես ախպեր ջան

Artush Rushanyan комментирует...

Շատ շնորհակալ եմ ու շատ ուրախ եմ որ հավանեցիր ... Էդ տողերը գրելիս բավականին հուզված էի ու վերջացնելուց հետո որ կարդացի ես էլ փշաքախվեցի :

Anonymous комментирует...

Շատ սիրուն էր

Լուսինե Աթանեսյան комментирует...

Արտ ջան իրոք հրաշալի է...շնորհավորում եմ...

Artush Rushanyan комментирует...

Ապրես Լուս ջան : Մերսիիիիիիիի

anniedavi комментирует...

Շատ հուզիչ է, կարծես շատերիս հոգու խոսքը լինի...

Artush Rushanyan комментирует...

Շնորհակալ եմ Անի ջան ;)

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий