Follow me on Facebook Follow me on Twitter RSS FEED

Շաքեի Ջրվեժ:::Մեր "ուրախ ավտոբուսը" շարքից

Շաքեի Ջրվեժ –  գտնվում է Սիսյան քաղաքից 3 կմ հեռավորության վրա: Ջրվեժի հետ կա մի ավանդություն: Հին ժամանակներում ապրում էր մի սևաչյա, ալիքաձև վարսերով հայուհի` Շաքե անունով: Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, մոնղոլ-թաթարական ռազմիկները, հմայված Շաքեի գեղեցկությամբ, ցանկացան փախցնել նրան: Բայց ազատասեր աղջիկը չկամեցավ դառնալ Լենկթեմուրի գերուհին, և հետապնդումից խուսափելու համար, նետվեց Որոտանի կիրճը:
Մոտ 18 բարձրությունից թափվող այս հրաշքը կարծես Շաքեի ուսերից իջնող վասերը լինեն:  


Ուղևորության առաջին գիշերը հասանք Շաքեի Ջրվեժ: Գիշերեցինք ավտոբուսում ու առավոտյան արդեն ոտքով ոգևորված շարժվեցինք դեպի ջրվեժը:Դեպի ջրվեժ տանող արահետը ամբողջովին շրջապատված էր այ այսպիսի supermini ջրվեժիկներով ու ճարտարապետական բարձր արժեկ թվացող,բայց իրականում բնության վարպետության արդյունք հանդիսացող բարձր ժայռերով`






Մի կերպ հասանք ջրվեժին, բայց ավաղ մեզ սպասում էր ՕԲԼՈՄ:(!!!!
ինչպես պարզվեց այս հրաշքը էսպես ասած "բացովի-փակովի" էր: 5000դրամի մոգությամբ ինչ որ թաց ժայռից սկսեց ջուր հոսել ու այն վերածվեց մի անկրկնելի հիացմունք պարգևող գեղեցկությամբ ջրվեժի`





 Անկեղծ ասած էդքան էլ զարմանալի չէր,վերջը հայաստանում ենք,չէ? Ստեղ ինչը փողով չի, որ Ջրվեժը ձրի ըլնի???Ցավալիա բայց փաստ:
Էս էլ ես Շաքեի հետ:)))


Բոլորս առանց բացառության հիացած էինք Շաքեի գեղեցկությամբ...տենց հիացած էլ հետ եքանք ավտոբուսի մոտ, նախաճա\եցինք ու շարժվեցինք առաջ:Հաջորդ կանգ առն էր Տաթևի Վանքը...


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

1 коммент.:

Haya комментирует...

ays bnutyan hrashq@,chnayac poxov er,bayc arjer tesnel

:)) ;)) ;;) :D ;) :p :(( :) :( :X =(( :-o :-/ :-* :| 8-} :)] ~x( :-t b-( :-L x( =))

Отправить комментарий